Հայաստանը կմասնակցի աշխարհի ամենահեղինակավոր «Անսի»-անիմացիոն փառատոնին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 18, 2012 10:39

Ֆրանսիական Անսի քաղաքում անցկացվող համանուն միջազգային անիմացիոն փառատոնը տեղի կունենա հունիսի 4-9-ը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»  մուլտիպլիկացիոն ստուդիայի նախագահ Դավիթ Սահակյանցը նշեց, որ մրցույթում ներկայացվելու  է Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն:

«Նախապես ներկայացված 25 ֆիլմերից փառատոնի  ժյուրին  ընտրել է 9-ը, որոնց թվում են «Աղվեսագիրքը», «Կացինը» հանրահայտ մուլտֆիլմերը»,- տեղեկացրեց Սահակյանցը: Նրա խոսքով` «Անսի» փառատոնին մասնակցելը Հայաստանի համար արդեն իսկ մեծ նվաճում է, քանի որ ինչպես Կաննի փառատոնը կինոյի, այնպես էլ այս փառատոնը  անիմացիաի ոլորտում ամենախոշոր փառատոնն է:

«Անսին» համարվում է  աշխարհի ամենահեղինակավոր փառատոններից մեկը:  Այն ի սկզբանե առաջացել է, որպես Կաննի կինոփառատոնի մի մաս, այնուհետեւ` 1960-ից սկսել է գործել որպես առանձին կինոփառատոն:

Առավոտյան ժամը 10-ից մինչ երեկոյան 8-ը ֆրանսիական հին քաղաքում փառատոնին զուգահեռ գործում է  կինոշուկա, որի  շրջանակներում ներկայացված են  հանրահայտ  մուլտֆիլմերի  էսքիզների ցուցադրություններ:  Սահակյանցի հավաստմամբ այս տարի Անիսում կգործի նաեւ հայկական տաղավար, ուր կներկայացվի «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի `հայկական մուլտիպլիկացիայի գործունեությունը:

Փառատոնը ամեն տարի կազմակերպվում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում, որին այցելում  է շուրջ 6-7 հազար մասնագիտացած անիմատորներ եւ մոտ  400 լրագրողներ  աշխարհի տարբեր անկյուններից:  «Անսի»-ում հաղթելը իրավունք է տալիս ներկայացնել ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը:

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply