Ստամբուլում ապրիլի 24-ին խոշոր ցույց է նախապատրաստվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2012 10:28

Թուրքական «Ոչ ասա խտրականությանը և ազգայնականությանը» նախաձեռնությունը նախատեսում է ոգեկոչման արարողություն կազմակերպել ապրիլի 24-ի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը, նախաձեռնության հեղինակները խոշոր բողոքի ակցիա են անցկացնելու Ստամբուլի կենտրոնական հրապարակում ապրիլի 24-ին, ժամը 19:15-ին :

«Ոչ ասա խտրականությանը և ազգայնականությանը» նախաձեռնության հեղինակների տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ապրիլի 24-ը ատելության օր չէ: Հայհոյանքի օր չէ: Եկեք նախ և առաջ կիսվենք նրանով, ինչ տեղի է ունեցել այդ օրը»:

Նրանք նշել են, որ 1915 թվականի ապրիլի 24-ին հավաքվել և ոչնչացվել են շուրջ 250 հայ մտավորակններ` պատգամավորներ, բժիշկներ, թարգմանիչներ, ուսուցիչներ, գրողներ, լրագրողներ, արվեստագետներ, մարդիկ, ովքեր բարձրացրել են հայ ժողովրդի ձայնը: Հայերին պատկանող տները, եկեղեցիները վերածվել են ավերակների, սակայն լռելով ոչինչ չի մոռացվել: Հաղորդագրությամ մեջ կոչ է արվել միասին հիշելու սպանված հայերին: «Ձեռք ձեռքի տալով շատ բան ունենք անելու մեր ապագայի համար: Եկեք այս ապրիլի 24-ին լցնենք հրապարակները: Անցյալի այս ցավին տեր կանգնենք համատեղ սգով»,- ասել են «Ոչ ասա խտրականությանը և ազգայնականությանը» նախաձեռնության հեղինակներ:

Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply