Բրազիլիայում երաշտի պատճառով չորանում են Իգուասուի ջրվեժները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2012 9:59

Բրազիլիայի տեսարժան վայրերից մեկը` Իգուասուի ջրվեժները, սկսել են չորանալ երաշտի պատճառով, որը պատուհասել է  հարավային Պարան նահանգը:

270 ջրվեժներով ուշագրավ համալիրը գտնվում է Բրազիլիայի ու Արգենտինայի սահմանում: Մասնագետների կատարած ստուգումներով պարզվել է, որ ջրի մակարդակը երեք անգամ նվազել է, իսկ դա նշանակում է` վայրկյանում 500 խմ ջուր  1,5 հազարի փոխարեն: Երաշտի հետևանքով շատ ջրվեժներ են չորացել ու մերկացրել քարածերպերը:

Իգուասուի ջրվեժները Աֆրիկայի Վիկտորիայի ու կանադական Նիագարայի հետ նույն  շարքում են ու համարվում են աշխարհի ամենատեսարժան վայրերից մեկը: Այս համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ է ներառված:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply