Աբխազիայի նախկին ՆԳՆ ղեկավարն ինքնասպան է եղել ձերբակալման ժամանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2012 9:21

Ձերբակալման փորձի ժամանակ  սեփական տանն ինքնասպան է եղել Աբխազիայի ՆԳՆ ղեկավարը` Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի պաշտպանության պետը:

Ինչպես հայտնել են Աբխազիայի ՆԳՆ-ից, Կչաչը փակվել է Գագրայի իր տանը,  տեսնելով  տուն  մտնող ոստիկանության աշխատակիցներին` ինքնասպան է  եղել: Երբ օպերատիվ խմբի աշխատակիցները  վերջապես կարողացան լուսամուտից  նրա տուն մտնել , հայտնաբերեցին  Ալմասբեյ Կչաչի դիակն անկողնուն` ատրճանակը ձեռքին:

Կչաչը կասկածվում էր Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անքվաբի վրա կատարված մահափորձին մասնակցելու մեջ:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply