Բրիտանացին թիկունքին իր անձնագիրն է դաջել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2012 9:02

Բրիտանական The Sun  պարբերականը հայտնել է Ռիչարդ Էշթոն անունով մարդու մասին, որը որոշել է շատ անսովոր դաջվածք անել. 27-ամյա  մարզիչը, որը նաև մոլի ճանապարհորդ է, որոշել է իր անձնագիրն իր  թիկունքին կրել: Ու զարմանալին այն է, որ այս անսովոր անձնագիրը ուժի մեջ է, գործում է:

Մեջքի անձնագրիը Ռիչարդը «ստացել» է 2006-ին` Ավստրալիայում ճանապարհորդելիս: Իր այս անսովոր քայլը մարզիկը բացատրում է նրանով,  որ ցանկացել է մի հիշվող բան պահել արձակուրդից  ու որ այդ ինչ որ բանը նաև հայրենասիրական լիներ:

Էշթոնի դաջվածքը ոչ միայն հայրենասիրության դրսևորում է, այլև Ավստրալիայում անցկացրած հրաշալի արձակուրդի մասին հիշողություն: Բանից պարզվում է, որ անսովոր անձնագիրը նաև պրակտիկ կիրառություն ունի. նույն` ավստրալական ուղևորության ժամանակ, երբ  Ռիչարդի փողերը վերջացան, նա  գնաց բաժանմունք, ներկայացրեց իր անսովոր անձնագիրն ու հաշվեհամարից գումար հանեց, ավելի ճիշտ, գանձապահը նրա  «փաստաթղթից» կարդալով տվյալները, փոխանցել է տվյալների բազա և գումար  հանել նրա հաշվից:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply