Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն անմասն մնաց խաղարկված մրցանակներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 10, 2009 13:32

Լիլիթ ՄկրտչյանՉինաստանի Նանցզին քաղաքում ավարտվեց շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարը: Վերջին` 11-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սևերով ոչոքի խաղաց Կատարը ներկայացնող Ժու Չենի հետ: Վաստակած 6,5 միավորով մեր մարզուհին 4-6-րդ տեղերը բաժանեց ֆրանսուհի Մարի Սեբակի, չինացի Ցյու Վենցզյուի հետ: Իսկ մրցանակակիրներ դարձան չինացի Քսյու Յուհուանը (8 միավոր), Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն (7,5), չինացի Ժաո Քսյուն (7):

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply