Հովհաննես Դանիելյանը և Կորյուն Սողոմոնյանը դարձան հանդիսական

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 18, 2012 8:44

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը 1/8-րդ եզրափակիչում 16:12 հաշվով հաղթեց հույն  Ալեքսանդրաս Ցանիկիդիսին և դուրս  եկավ հաջորդ փուլ:

52 կգ քաշային Հովհաննես Դանիելյանն իր առաջին մրցամարտում 9:23 հաշվով զիջեց թուրք Սելջուկ Էքերին և դուրս մնաց պայքարից:

49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը  1/8 եզրափակիչում 10:13 (3:4, 4:6, 3:3) հաշվով պարտվեց իտալացի Մանուել Ֆաբրիցիո Կապայիին:

Հայաստանի բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, 69 կգ քաշային Հրայր Մաթևոսյանը:

Ապրիլի 18-ին (1/4 եզրափակիչ) Պուլուզյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Արտյոմ Զայցևը, Սարուխանյանինը` շոտլանդացի Ջոշ Թեյլորը, Մաթևոսյանինը` գերմանացի Պատրիկ Վոյչիցկին:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply