Միլիարդատեր Ուորեն Բաֆետի մոտ քաղցկեղ են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2012 8:40

81-ամյա միլիարդատերը  բաժնետերերին ուղղված նամակում հայտնել է իր վատառողջության մասին:  «Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք`  ինձ մոտ շագանակագեղձի առաջին աստիճանի քաղցկեղ են հայտնաբերել: Լավն այն է, որ այն կյանքին չի սպառնում: Ինձ հետազոտել են, հիվանդության օջախներ մյուս օրգաններում չկան» ,-գրել է Բաֆետը Berkshire Hathaway հոլդինգին ուղղած նամակում, որտեղ նա կառավարության նախագահն է:

Գործարարը պետք է 2 ամսվա բուժում ստանա: Այդ ընթացքում պետք է հրաժարվի արտասահմանյան ուղևորություններից:

«Ես ինձ հրաշալի եմ զգում, այնպես, ինչպես առողջ ժամանակ կզգայի: Էներգիաս լեփ-լեցուն է: Ես անպայման իմաց կտամ, եթե վիճակս վատանա: Ցավոք, վաղ , թե ուշ դա լինելու է»:

Ուորեն Բաֆետը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: 2010-ին նրա կարողությունը գնահատվում էր 47 մլրդ դոլար:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply