Զոլյանը չի պատրաստվում լքել պաշտոնը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 17, 2012 19:05

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն, արձագանքելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանին` դադարեցնել ռեկտորի իրավասությունները, հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը:

Զոլյանը խորհուրդ է տալիս Աշոտյանին ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 5 եւ 83.5 հոդվածները, ինչպես նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի եւ ՀՀ կառավարության 31.10.2002թ. թիվ 1929_Ն որոշման 37-րդ կետի համաձայն` ԵՊԼՀ ռեկտորը ընդունվում է ԵՊԼՀ-ի կողմից, իսկ ընտրության արդյունքները` ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմամբ.«Ձեր անհամաձայնության դեպքում կարող եք վիճարկել այս գրությունը դատական կարգով»:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply