Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն

Օրվա լուր | | April 17, 2012 18:52


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, որտեղ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ներայացրել է ԱՄՆ-ից ներկրված 34 միավոր նոր մեքենա-մեխանիզմները, մասնավորապես մինի-տրակտորներ, վակուումային տերև հավաքող տրակտորի կցորդներ, թուփ ձևավորող մեքենաներ, ճյուղ մանրեցնող սարքեր և այլն, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մայրաքաղաքի կանաչապատման և կանաչ տարածքների խնամքի աշխատանքները: 2012 թվականի «Կանաչ Երևան» ծրագիրի համար ներկրվել են նաև 150 խոտհնձիչ ու 10 միավոր՝ ծառեր սրսկող մեքենաներ: Դրանք իրենց նշանակությամբ և ֆունկցիոնալությամբ մի քանի անգամ արդյունավետ կդարձնեն «Կանաչ Երևանի» բնապահպանական խնամքը:
«Այս ամենը մեր կողմից հռչակված «Կանաչ Երևան» ծրագրի շրջանակում է իրականացվում և վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց բոլորիս տեսանելի կլինեն այս ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքները: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Երևանում տնկվող ծաղիկների գրեթե կեսը ստացել ենք մեր ուժերով` ջերմոցում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է նաև ջերմատան ծառերի տնկարանում և ջերմոցներում. այստեղ 600.000 ծաղկասածիլներ են աճեցվում, որոնք առաջին խմբաքանակն են և առաջիկա 10 օրերին տեղափոխվելու են սիզամարգեր: Ի դեպ, այս տարի շուրջ 1 մլն 800 հազար ծաղիկներ են տնկվելու մայրաքաղաքի կանաչ տարածքներում, այդ թվում զբոսայգիներում, պուրակներում, մայթերի սիզամարգերում: Այդպիսով, ծաղկապատման ծավալը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկարվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply