Հայաստանի դրամաշրջանառության պատմության ցուցահանդես Աշտարակում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 17, 2012 18:19
Այսօր Աշտարակում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը, որը Արագածոտնի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:
Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 23-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:
Ողջունելով միջոցառման հյուրերին, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ցուցահանդեսը երկու նպատակ է հետապնդում. ճանաչողական՝ հանրությանը ներկայացնել Հայաստանի դրամանիշերի պատմությունը, և կրթական՝ մարդկանց ծանոթացնել Կենտրոնական բանկի գործունեությանը, հիմնական ֆինանսատնտեսական հասկացություններին: Նա ասել է, որ այսօր հրամայական է դառնում բնակչությանը մատուցվող ֆինանսական ծառայություններին ծանոթ լինելը՝ դրանցից լիարժեք օգտվելու համար:
Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:
Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Գավառում:






Facebook
Tweet This
Email This Post
