ԱՄՆ փորձագետ. «Հայ-ադրբեջանական հարաբերությունները սերտորեն կապված են հայ-թուրքականի հետ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2009 13:53

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կօգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա Ղարաբաղյան հակամարտության լուծմանը. նման հայտարարություն, «day.az»-ի փոխանցմամբ, արել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտում արտաքին քաղաքականության գծով փորձագետ Ստրոբ Թելբոտը:

«Դա ռուսական և ամերիկյան շահերի հարց էր՝ Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում: Եվ մենք հանդես եկանք ի նպաստ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման»,- ասել է Թելբոտը:

Նրա խոսքով` հայ-ադրբեջանական հարաբերությունները սերտորեն կապված են հայ-թուրքական հարաբերությունների հետ:

Դիտվել է 1610 անգամ:
Print Friendly

Leave a Reply