Արձանագրությունների ստորագրմանը ներկա կլինեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2009 13:22

ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հաստատել են, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվելու են այսօր` հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Գորդոնը նաև հայտարարել է, որ Արձանագրությունների ստորագրմանը ներկա կլինի նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը ` հղում անելով «AFP»-ին, փաստաթղթերի ստորագրմանը ներկա կլինեն նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշները, Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Կալմի-Ռեյը, ԵՄ գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, ԵԱՀԿ-ի  և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ փաստաթղթերի ստորագրմանը ներկա կլինեն նաև Մինսկի խմբի համանախագահները:

«Մենք չենք ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն եղբայրական Ադրբեջանի շահերին»,- «Trend» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply