Հաջորդ համաժողովը` Լոնդոնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 17, 2012 16:39

Հայաստանի պատվիրակությունը  մասնակցել է ապրիլի 13-17-ը Մոսկվայում կայացած ազգային օլիմպիական կոմիտեների  ընկերակցության գլխավոր համաժողովին, որն այս կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն Է: Հայկական պատվիրակությունը  գլխավորել Է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Համաժողովին մասնակցել են 204 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակները, կազմակերպության նախագահ Է ընտրվել Քուվեյթի ներկայացուցիչ, շեյխ Ահման Ալ Ֆահադ Ալ Սաբահին:

Համաժողովի մասնակիցները ծանոթացել են Ռուսաստանի նախապատրաստմանը 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերին: Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը կարևորել Է օլիմպիական համերաշխության շրջանակում տարբեր երկրների համագործակցությունն և նրանց աջակցություն ցուցաբերելու ծրագրերը:

Միջոցառման ժամանակ քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր: Կազմակերպության հաջորդ համաժողովը հաջորդ տեղի կունենա  հուլիսին Լոնդոնում :

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply