Հայաստանի թենիսիստուհիները հաղթեցին Մարոկկոյի թիմին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 17, 2012 16:27
Եգիպտոսի Սուլեյմանիա քաղաքում մեկնարկած Ֆեդերացիայի գավաթի եվրաաֆրիկյան գոտու ընտրական մրցաշարում Հայաստանի թենիսի կանանց ազգային հավաքականն առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել Է Մարոկկոյի թիմին : Հայաստանի ընտրանին ընդգրկված Է մրցաշարի Ա ենթախբում` Իռլանդիայի, Մալթայի, Մարոկկոյի , Քենիայի թիմերի հետ միասին:
Հայաստանի թիմում ընդգրկված են` Աննա Մովսիսյանը՝ խաղացող և մարզիչ, Անի Ամիրաքյանը , Նունե Խաչատրյանը:
Ֆեդերացիայի գավաթը կանանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնությունն Է: Մրցաշարի Բ ենթախմբում ընդգրկված են` Լիտվայի, Եգիպտոսի, Թունիսի, Մոլդովայի, Կիպրոսի, Նամիբիայի հավաքականները:
Գավաթի ավելի բարձր խումբ են անցնելու մրցաշարի 2 լավագույն թիմեր:






Facebook
Tweet This
Email This Post
