Վարձու մարդասպանը Մոսկվայում գնդակահարել Է հայ գործարար Տիգրան Հովհաննիսյանին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 17, 2012 15:53
Վարձու մարդասպանը Մոսկվայում բնակելի տան սանդղահարթակում գնդակահարել Է հայ գործարար Տիգրան Հովհաննիսյանին: Երբ ձեռնարկատերը դուրս Է եկել բնակարանից, հանցագործը կրակել Է նրա վրա ու փախուստի դիմել: Այդ մասին հաղորդում Է Life News Online-ը:
Նշվում Է, որ Տիգրան Հովհաննիսյանն զբաղվում Էր գրիլ-հավի վաճառքով:
Սպանությունը տեղի Է ունեցել ժամաը 9.30-ին Մարշալ Ժուկովի պողոտայի շենքերից մեկի 10-րդ հարկում:
Հանցագործն իր զոհին սպասել Է անմիջապես բնակարանի առաջ: Երբ 40-ամյա Տիգրանը դուրս Է եկել աստիճանների վրա, լսվել Է կրակոցը: Պարանոցի շրջանում ստացած վերքը մահացու Է եղել:
Հանցագործն արագորեն փախել Է աստիճաններով եւ թաքնվել:






Facebook
Tweet This
Email This Post
