Պաշտպանության նախարար.«Մենք այսօր ունենք արժանի սերունդ»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 17, 2012 15:20


Այսօր ամփոփվեցին ՀՀ ՊՆ եւ ԿԳ համատեղ անցկացրած «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով համաբանակային եւ համադպրոցական շարադրությունների մրցույթի արդյունքները: Պաշտպանության նախարարության կողմից ամփոփման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Դիմելով ներկաներին` ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց` «անկասկած մեր համագործակցցության հիմքում ընկած է մեր երկրի պաշտպանունակության բարձրացումը, մեր անվտանգության ամրապնդումը, ժողովրդի խաղաղ ապրելու երաշխիքը: Հերթական այսպիսի ամփոփումը մեզ ասում է, որ եւս մեկ անգամ մենք հասել ենք որոշակի հաջողությունների»:
Պաշտպանության նախարարը նշեց, որ բանակը ոչ միայն ՊՆ-ինն է, այլեւ յուրաքանչյուր քաղաքացունը, նաեւ մեր այն սերնդակիցներինն է, ովքեր կանգնած են բանակաշինության հիմքում, բայց նաեւ մեր երիտասարդներինն է: Իսկ մանկավարժներին Սեյրան Օհանյանը, շնորհակալություն հայտնելով իրենց կատարած հայրենանվեր աշխատանքի համար, ասաց, որ նրանց դաստիարակած աշակերտներն են այսօր սերնդափոխությունը` սերունդրերի հաջորդականությանը պահպանում:
«Մենք արժանի սերունդ ենք դաստիարակել: Մեր սերնդակիցներն այսօր մեզ հարց են տալիս, որ եթե մի օր անհրաժեշտություն լինի կանգնել հայրենիքի պաշտպանության համար, արդյոք նոր սերնդի ներկայացուցիչները պատրա՞ստ են լինելու կանգնել հայրենիքի պաշտպանությանը: Ես միանշանակ ասում եմ, որ հենց այդպես է լինելու»,- ասաց Պաշտպանության նախարարը:

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply