ՊՆ եւ ԿԳՆ պատվոգրերը հավասարազոր են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 17, 2012 15:16


Բանակը ոչ միայն զինծառայողներն են, այլեւ 43 հազար մանկավարժները: Եվ պատահական չէ, որ Պաշտպանության եւ Կրթության ու գիտության նախարարությունների մեջ նման սերտ համագործակցություն է ծավալվում, մանավանդ վերջին տարիներին: Որովհետեւ երկու գերատեսչությունների առջեւ էլ նույն պարտականությունն է դրված` ապահովել երկրի անվտանգությունը: Այս մասին այսօր` ՀՀ ՊՆ եւ ԿԳ համատեղ անցկացրած «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով համաբանակային եւ համադպրոցական շարադրությունների մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ես ուզում եմ կիսել գործընկերոջս կարծիքը, որ շարադրություններն ընթերցելիս երբեմն դժվարանում էի զսպել հույզերս:
Այդ պարզ, զուլալ, ջինջ վերաբերմունքը դեպի հայրեինք ու ազգային բանակ միավորում էր այն հարյուրավոր զինվորներին ու աշակերտներին, ովքեր իրարից հարյուրավոր կիլոմտերերի վրա են գտնվում»,- ասաց Կրթության եւ գիտության նախարարը:
Նա նշեց, որ երկու նախարարությունները ունեն համագործակցության շատ լայն ծրագիր եւ այսօրվա մրցույթն այդ ծրագրի մի մասն է:
Իսկ մրցույթի ամփոփման արդյունքներով ՊՆ պատվոգրերի արժանացան Հայկական բանակի 6 ժամկետային զինծառայողներ, դպրոցների 4 ուսուցչուհիներ, եւ 5 աշակերտներ: Հայաստանի Հ անրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալների արժանացան հանրակրթական դպրոցների 5 ուսուցչուհիներ: Կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերի արժանացան 10 ուսուցչուհիներ եւ 6 ժամկետային զինծառայողներ: Իսկ ԿԳ նախարարության շնորհակալագրերի արժանացան հանրակրթական դպրոցների 10 աշակերտներ:
«Ես գտնում եմ, որ Պաշտպանության եւ Կրթության ու գիտության նախարարների կողմից տրված պատվոգրեը հավասարազոր են»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply