Արթուր Աբրահամը շտապում է իր մարզչի հոբելյանին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 17, 2012 14:09

Այսօր Երևանի  «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողներին հանդիպեց Գերմանաիայում բնակվող և մրցելույթներ ունեցող երկրորդ միջին քաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Նա նշեց, որ կրկին հայրենիք է այցելել  մտերիմների շրջապատում նշելու հաջողությունը: Մարզիկն իր ընտանիքի անդամների շրջապատում է` քրոջ, տատիկի կողքին, նաև այցելել, ծաղիկներ է դրել պապիկի շիրիմին:

Ինչ վերաբերում է վերջերս Պետեր Վիլշևսկիի հետ անցկացրած հանդիպմանը, ապա Արթուրը նշեց, որ մրցակից ն ուժեղ էր, բավական է այն փաստը, որ նա դարձել էր Եվրոպայի չենպիոն: Հայ բռնցքմարտիկը չթաքցրեց , որ ինքը շատ է չարչարվել, մինչև կարողացել է  միավորներով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ նա WBO վարկածով դարձել է  առաջինը և կարող է պայքարել առաջիկայում կրկին աշխարհի չեմպիոն դառնալու համար::

Ի պատասխան  այն հարցի, որ նրա մրցակիցը հանդիպումից հետո դժգոհել է, որ Աբրահամը «կեղտոտ» մարտ է վարել և մի քանի հարված ետևից է հասցրել,  Աբրահամն ասաց, որ այդպիսի բաներ բռնցքամարտում լինում են և ինքն էլ մի քանի չթույլատրված հարված է ստացել մրցակցից: Ինչ վերաբերում է մարզչի դժգոհությանը, ապա նա նշեց, որ ցանկությունն այն եղել, որ հաղթի նոկաուտով, որը ոչ միշտ է ստացվում:

Արթուրը տեղեկացրեց իր հաջորդ հանդիպումը ռինգում  մտադիր է անցկացնել օգոստոսի 25-ին Բեռլինում կամ Համբուրգում,և մրցակիցը հավանական է լինի Ռոբերտ Շտիգլիցի և Ջորջ Գրովսի մրցամարտի հաղթողը: Աբրահամի կարծիքով հավանականոթյունը մեծ է, որ կհաղթի Շտիգլիցը:

Բռնցքամարտիկը հայտնեց, որ Հայաստանում երկար չի կարող մնալ: Բանն այն է, որ ապրիլի 21-ին մեկնելու Գերմանիա, որպեսզի հեռուստատեսային հաղորդման մասնակցի, իսկ  ապրիլի 26-ին նշելու է իր մարզչը ծննդյան 70- ամյակը, որին 550 մարդ է հրավիրված:

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply