Եվս երկուսը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 17, 2012 13:14

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող 2012 թ-ի օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարում 64 կգ քաշային բռնցքամարտիկ Արա Պուլուզյանը 14:5 հաշվով հաղթանակ է տարել ալբանացի Խուլիո Վրենցինի նկատմամբ և դուրս Է եկել  քառորդ եզրափակիչ: Այստեղ նա կմրցի  ռուսաստանցի Արտյոմ Զայցևի հետ:

69կգ քաշային Հրայր Մաթևոսյանն իր առաջին մրցամարտում ևս  բացարձակ առավելությամբ` 16:3 հաշվով հաղթել Է իսրայելցի Սունիդ Բաքրիին Նա էլ  ռինգում հանդիպելու Գերմանիայի ներկայացուցիչ Պատրիկ Վույցիցկու հետ:

Հիշեցնենք, որ հաջորդ փուլ Է դուրս եկել նաև  60կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 81կգ քաշային Արթուր Խաչատրյանն անհաջողության են մատնվել:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply