Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Ստեփանծմինդա-Լարսի հատվածում կա մեծ ծավալով քարակույտ և քանդված է ճանապարհի պաստառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 17, 2012 12:50

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, քանի որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մնում է մեծ ծավալով քարակույտ և քանդված է ճանապարհի պաստառը, երթևեկությունը թույլատրվում է միայն 3.5տ-ից ոչ ավելի ընհանուր քաշով մեքենաներին: Այլ մեքենաների համար երթևեկությունը արգելված է: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն  թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները և 30-! ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսները  թունելներում պետք է շարժվեն  միակողմանի:
Գուդաուրի – Կոբի  հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply