Հունաստանի վարչապետը Թուրքիային առաջարկել Է փոխզիջում փնտրել Կիպրոսի խնդրի շուրջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2009 13:30

george_papandreouՀունաստանի վարչապետ և արտգործնախարար Յորգոս Պապանդրեուն կոչ Է արել Թուրքիային` փոխզիջում փնտրել երկկողմ տարաձայնությունների, այդ թվում` Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ. այդ մասին երեկ Ստամբուլից հաղորդել Է Աթենքի նորությունների գործակալությունը:

Պապանդրեուն Թուրքիա Է ժամանել Հունաստանի վարչապետի պաշտոնում երդմնատվությունից երկու օր հետո:

«Թուրք ժողովուրդը գիտի մեզ վերաբերող հիվանդագին հիմնախնդիրների մասինա կիպրական հիմնախնդիրն Է, երկկողմ հարաբերությունները, սահմանների և տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը, կրոնական ազատությունները հարգելու անհրաժեշտությունը»,-ասել Է Պապանդրեուն՝ Կոստանդնուպոլսի ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոսի հետ կայացած հանդիպմանը:

«Ես ոչ թե մտադիր եմ չարաշահել այս հիմնախնդիրները, այլ ձևակերպել դրանք և լուծել»,-հավելել Է Պապանդրեուն՝հիշատակելով, որ անցած տարիներին երկու երկրների դիրքորոշումներն Էականորեն մոտեցել են:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply