Մայրն ու հայրը 6 տարի բռնություն են գործադրել սեփական դստեր հանդեպ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2012 12:29

Ամուսինները, որոնք երբևէ կասկած չեն հարուցել, 6 տարի շարունակ բռնության են ենթարկել սեփական դստերը: Աղջիկը հույսը կտրել էր, որ երբևէ դուրս կպրծնի սառը նկուղից: 41-ամյա հայրը` Չադ Չրիթոնը, և նրա 42-ամյա կինը` աղջկա խորթ մայր  Մելինդա Դրաբեկ Չրիթոնը,  ամերիկյան Վիսկոնսին նահանգից, բռնությամբ աղջկան նկուղում են պահել, սովի մատնել ու ստիպել տնային գործեր անել մերկ վիճակում:

Աղջիկը, որն այժմ 15 տարեկան է, պատմել է, որ իրեն  հազվադեպ էին կերակրում: Իսկ երբ այնուամենայնիվ որոշել են կերակրել, ապա սնունդը պարզապես հատակին են նետել, իսկ որպես զուգարան օգտագործվել  է մեծ ստվարաթղթե տուփ:

Աղջկա ծնողները փորձել են հետաքննությանը համոզել, թե աղջիկը հոգեկան խանգարում ունի ու վտանգավոր է հասարակության համար: Դատարանն այս աղմկահարույց գործի առնչությամբ որոշումը կկայացնի  շուտով:

Աղջիկը փրկվել է մի պատահական անցորդի շնորհիվ, որը տեսնելով մերկ ու ահավոր  նիհարած աղջկան` հայտնել է ոստիկանություն:

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply