Հայաստանը մտադիր է ստեղծել եւ արտադրել սեփական անօդաչու թռչող սարքեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 17, 2012 12:17

Հայաստանը մտադիր է ստեղծել եւ արտադրել սեփական անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ հարցազրույցում:

«Պատրաստի արտադրություն արդեն կա. մենք ռոբոտ-սակրավորների եւ անօդաչու ուղղաթիռների մեր մշակումները ներկայացրել ենք: Այժմ փորձարկումներ են ընթանում, մենք պետք է ապացուցենք դրանց առավելությունը: Տարվա ընթացքում մենք նմուշների արդյունավետության վերաբերյալ հստակ պատկերացում կունենանք: Հենց որ պարզվի, որ առավել շահավետ է դրանք արտադրելը, քան այլ երկրներից գնելը, դրանք կսկսեն օգտագործվել Հայաստանի եւ Ռուսաստանի բանակների վերազինման համար», – նշել է վարչապետը:

Պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք տարածաշրջանում ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման վերաբերյալ փետրվարին ստորագրած ռուս-հայկական համաձայնագրի համագործակցության որոշակի արդյունքներ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ կան արդեն ՌԱՀ-ի որոշակի ձեռնարկություններ եւ գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք պետական պատվեր են ստանում սպառազինման հետազոտման եւ ստեղծման համար:

«Կա ապրանքների ցանկ, որոնք նրանք կարտադրեն, եւ մեր հետազոտական նախագծերը: Օրինակ, ռոբոտատեխնիկայի ոլորտում. ռոբոտների արտադրություն, որոնք կիրառվումեն ականազերծելիս», – նշել է վարչապետը:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply