Միթ Ռոմնին առաջ է անցնում Օբամայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2012 12:13

Reuters գործակալության կատարած հարցման արդյունքներով, ԱՄՆ նախագահի թեկնածու,  Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Միթ Ռոմնիի ու գործող նախագահ Օբամայի  վարկանիշերի տարբերությունը  կրճատվել է 4%-ով, չնայած մարտին այդ տարբերությունը 11% էր: Այսօր Օբաման հավաքել է 47%, իսկ Ռոմնին` 43%:

Ակնհայտ է, որ Ռոմնիի   հեղինակությունը բարձրացել է նախընտրական մրցապայքարից նրա հիմնական մրցակից Ռիկ Սանտորիումի հրաժարականից հետո: Սակայն էական է այն փաստը, որ ընտրողների կարծիքով  Ռոմնին Օբամայից ավելի լավ լուծում կգտնի առկա տնտեսական խնդիրներին:  Իսկ տնտեսակն խնդիրը որոշիչ է հարցվածների 53%-ի համար: Այդ ցուցանիշով Ռոմնին 2%-ով Օբամայից առաջ է և եթե  ընտրություններից առաջ տնտեսական խնդիրները խորանան, ապա Ռոմնին  հաղթանակելու բոլոր հնարավորություններն  ունի:

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply