Բժշկին կալանավորել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 17, 2012 12:15

Երեկ կալանավորվել է Գյումրու «Ճերմակ» հիվանդանոցի վիրաբույժ Հրանտ Ներսիսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի երկրորդ մասով` բժշկական օգնությունը եւ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է մահ:

Նախաքննությամբ ձեռքբերված ապացույցների համաձայն վիրաբույժ Հրանտ Ներսիսյանն անփույթ եւ ոչ մասնագիտական վերաբերմունք է ցուցաբերել հիվանդ Գյումրի քաղաքիբնակիչ 41-ամյա Հմայակ Մկրտչյանի նկատմամբ, որի պատճառով էլ Հմայակ Մկրտչյանը մահացել էր:

Հիշեցնենք, որ Հրանտ Ներսիսյանն աշխատում էր Գյումրու Ճերմակ հիվանդանոցում եւ ուներ շուրջ 25 տարվա աշխատանքային փորձ: Հարկ է նշել, որ Գյումրիում շրջանառվում են լուրեր այն մասին, որ մահացածի հարազատները որոշել են վերժ լուծել Հմայակ Մկրտչյանի անժամանակ մահվան համար:

Փայլակ Ֆահրադյան, Գյումրի

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply