Մեծ Բրիտանիայի խորհրդարանում գող է հայտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2012 11:53

Վերջին 10 ամսում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի  շենքից անհետացել է 4 տակառ գարեջուր, 1 շիշ շամպայն, պատվո շքանշան, 10 նոթբուք, 2 սմարթֆոն և բանկային քարտ: Վեսթմինսթերյան պալատում, որտեղ վերջին 5 դարում նստում են բրիտանական խորհրդարանականները, վերջերս կատարվել է անհետացած իրերի հաշվառում: Պարզվել է, որ գողերը  տարել են նաև հեծանիվ նորոգելու գործիքների հավաքածու, մի զույգ ակնոց` կարդալու համար և նույնիսկ կենդանի ծաղիկներից պատրաստված դեկորատիվ կոմպոզիցիա:

«Ես ցնցված էի, երբ իմացա, որ վերջին 3 ամսում  երկրի ամենապահպանվող շենքից  գողության ավելի  շատ դեպքեր են գրանցվել, քան 2011-ի առաջին կիսամյակում: Ակնհայտ է, որ այստեղ գողերի խումբ է գործում ու հույս ունեմ, որ ոստիկանությունը շուտով  վերջ կդնի ամենին: Դրսից շենքը հսկելու համար մեծ ջանքեր են գործադրվում, սակայն, ամենայն հավանականությամբ, պետք է խստացնել անվտանգության միջոցառումները նաև ներսում», -ասել է գործը քննող  հանձնաժողովի  անդամը:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply