Մեկ օրում ութ ավտոպատահար` մեկ մահ և 13 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 17, 2012 11:57

Ապրիլի 16-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ռոստովյան փողոցում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Տ-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 119-րդ կմ-ին բախվել է բետոնե սյանը, այնուհետև՝ ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 17-ին, ժամը 00.50-ին, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Սուբարու Տրիբեկա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 12.00-ին, Կ. Ուլնեցու և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «BMW» և «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Շկոդա Ֆաբիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ին, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է «ՄԱԶ-64229» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-31»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել Քասախ գյուղի մի բանկչուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո-10» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1953 թ. ծնված Ասյա Հովհաննիսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply