ԱՄՆ նախագահի թեկնածուի վրա պինգվին է հարձակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2012 11:38

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Նյութ Գինգրիչի վրա գազանանոցում զբոսանքի ժամանակ պինգվին է հարձակվել:

68-ամյա Գինգրիչը պատրաստվում էր Սենտ-Լուիսում ելույթով հանդես գալ Ազգային հրաձգային ասոցիացիայի համագումարում: Ելույթից առաջ որոշեց փոքր ինչ զբոսնել տեղի գազանանոցում, ու հանկարծ մագելանյան պինգվիններից մեկը մոտ վազեց ու ուժգին կտցահարեց հանրապետականի ձեռքը:

Գազանանոցի մամլո քարտուղարն ասել, որ պինգվինն, իրոք, այնպես է կծել, որ նույնիսկ վիրակապել են Գինգրիչի մատը: Իսկ քաղաքական գործչի նախընտրական շտաբի աշխատակիցն էլ հայտարարել է, որ այդ միջադեպը ոչ մի կերպ չի փոխել Գիգրիչի վերաբերմունքը կենդանիների հանդեպ:

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply