Ֆրանս-գերմանական հեռուստաալիքը մանրամասն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու ԼՂ հակամարտությանը /տեսանյութ/

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2012 10:32

ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքով հաղորդում է հեռարձակվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմությանը, Հայոց Ցեղասպանությանն ու ղարաբաղյան խնդրի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդման ընթացքում մանրամասն ներկայացվել են Հայաստանի պատմությունը, այդ ընթացքում տարածքային ձեռքբերումներն ու կորուստները, այնուհետեւ նշվում է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տապալման և երիտթուրքերի քաղաքականության մասին, որիարդյունքը եղան մեկուկես միլիոն հայերի կոտորածն  ու հայկական սփյուռքի առաջացումը:
Անդրադարձ կատարելով Հայաստանի ավելի ուշ շրջանի պատմությանը` հաղորդումը պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը: Հեղինակները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը հայկական պատմական հող է, որը Ստալինը բռանկցել է Ադրբեջանին 1921թ-ին, որը 1923թ-ին դարձել է ինքնավար մարզ, ուր բնակչության 94 տոկոսը հայեր էին:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի անկախանալուց հետո անկախության է ձգտել նաև Լեռնային Ղարաբաղը, ինչին Ադրբեջանը իսկույն արձագանքել է շրջափակմամբ և փորձել ռազմական ուղիով վերականգնել Լեռնային Ղարաբաղի վրա իր վերահսկողությունը: Երեք տարի տևած պատերազմից հետո հայերը ազատագրել են Լեռնային Ղարաբաղի տարածքը ադրբեջանական զորքերից: Կնքվել է զինադադար, բայց տարածաշրջանում խաղաղություն պահպանել չի հաջողվում: Ըստ հաղորդման հեղինակների` ԵԱՀԿ-ի ջանքերն այս ուղղությամբ դեռ շոշափելի արդյունքներ չեն տվել:

 

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply