Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը կրկին մրցագորգ դուրս կգա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 17, 2012 9:40

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի 38-ամյա ըմբիշ  Արմեն Նազարյանը կմասնակցի ապրիլի 22-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկելիք 2012-ի օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարի: Առաջին անգամ Նազարյանը օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել Է Հայաստանի դրոշի ներքո`1996 թվականին Ատլանտայում, հաջորդ` 2000-ին Սիդնեյում կայացած օլիմպիական խաղերում նա ներկայացնում էր արդեն Բուլղարիան: Նազարյանը ներկայումս բնակվում  Բուլղարիայում: Ի դեպ, Նազարյանը կարող է ուղեգրի տիրանալ, սակայն նրա փոխարեն այլ մարզիկ մասնակցի օլիմպիական խաղերին:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply