ԿԸՀ մերժել է մի շարք դիմումներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 17, 2012 20:12

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել “Հայ Յեղափոխական Դաշնակցություն’ կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Բենիկ Համբարձումյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:

 

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է թիվ 19 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի դիմումը: Նիստում մերժվել է Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներով “բողոքներով’ վարչական վարույթների հարուցումը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում նշել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատած ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` ս.թ. ապրիլի 17-ին`  նախընտրական քարոզչության սկսվելուց հետո 10-րդ օրը, լրանում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնելու վերջնաժամկետը, ինչպես նաև` վերգետնյա  եթերային  հեռարձակում  իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի եզրակացությունը հրապարակելու վերջնաժամկետը:

 

ԿԸՀ մամլո ծառայություն

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply