«Տիտանիկ» ֆիլմի հերոսների նախատիպերն են գտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2012 8:06

Իտալացի վավերագրողները, որոնք զբաղվում են խորտակված նավի ուսումնասիրությամբ, հայտնաբերել են իրական կյանքի պատմություն, որն ընկած է ֆիլմի հիմքում:

93-ամյա  Էմիլիո Պորտալուպպին, որը մահացել է 1974-ին, պատմել է իր սիրո պատմությունը, որն էլ օսկարակիր ֆիլմի սցնարի հիմքն է դարձել:

Տասնյակ տարիներ նա հրաժարվում էր ողբերգության մանրամասները պատմել, սակայն իր վախճանից առաջ, այնուամենայնիվ,  որոշեց իտալական թերթերին պատմել իր սիրո պատմությունը:

Արխիվային նյութերի համաձայն,նա  XX   սկզբին նկարիչ էր: Ինչպես և դի Կապրիոյի մարմնավորած հերոսը, նա ևս նավի վրա պատահաբար է հայտնվում` շահելով  երկրորդ կարգի 19 դոլարանոց տոմս:

Տղամարդը Իտալիայից Նյու Հեմփշիր էր մեկնում` ընտանիքի մոտ: Նավի վրա նա սիրահարվում է ամուսնացած տիկին Մադլեն Ասթորին, որն ուղևորություն էր կատարում ամուսնու` Ջոն Ջեյքոբ Ասթոր  IV հետ: Կինն առաջին կարգի տոմս էր գնել 391 դոլարով:

Գրող վավերագիր Կլաուդիո Բոսսիի խոսքով, մի երեկո Մադլենը, որը Եգիպտոսում հանգստանալուց էր վերադառնում, Պորտալուպպիին միասին ընթրելու  գրավոր հրավեր է ուղարկում: Ընթրիքից հետո նրանց միջև կրքոտ, բուռն սիրավեպ է բորբոքվում:

Ողբերգության պահին Պորտալուպպին փրկվում է` կանացի շորեր հագնելով: Թիվ 14 փրկանավակը  Carpathia նավի շնորհիվ հասավ ափ: Իսկ Մադլենի ճակատագիրն անհայտ մնաց:

1912-ին «Տիտանիկի» վթարի հետևանքով զոհվեց 1514 մարդ: Շուրջ 710 մարդ փրկվեց:

Դիտվել է 2206 անգամ:
Print Friendly

Leave a Reply