Մոսկվայում 7 հարկանի շենք է քանդվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 17, 2012 7:30

Մոսկվայի հիվանդանոցներ են տեղափոխվել 11 բանվորներ, որոնք տուժել են շենքի փլուզման հետևանքով, մեկը մահացել է: Դեպքը կատարվել է այս գիշեր: Բանվորները լուրջ վնասվածքներ են ստացել: Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական հաշվարկներ, 4 հաշվարկ էլ ` փրկարար շներով:

Կատարվածի պատճառների մասին խոսելը դեռևս վաղ է, չնայած հայտնի է, որ այն փլուզվել է  մոնոլիտ  կառույցի բետոնալցման ժամանակ: Ենթադրվում է, որ փլատակներում էլի մարդիկ կան: Փլուզված կառույցը 2500 քմ է կազմում:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply