Փաշինյանը «Արմնյուզ»-ի դռների մոտ է, իսկ Հայրապետյանը` ներսում. «Ես չեմ բանավիճի նրա հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 17, 2012 0:28

Այս պահին Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության առջև լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը եկել է հեռուստաընկերություն, որպեսզի մասնակցի հեռուստաբանավեճի: Նա անցակետում է սպասում, սակայն հեռուստաընկերությունից նրան դեռ չեն կանչել ներս:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը հեռուստաընկերությունում է, և սպասվում է նրա հետ հարցազրույց: “Ես չեմ ցանկանում նրա հետ բանավիճել: Ես ոնց կարող եմ բանավիճել մի մարդու հետ, որին չեմ հարգում և չեմ հարգի իմ ընկերոջն էլ, եթե նա բանավիճի նրա հետ: Իմ համար վիրավորական է Նիկոլի հետ բանավիճել”, -հայտարարեց Հայրապետյանը:

Փաշինյանը սպասում է ներքևում, դռների առաջ, սակայն նրան չեն կանչում վերև:

Panorama.am

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply