Փորձագետները Ջոլիի մատանին գնահատում են 250 հազար դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2012 22:21

Բրեդ Պիտ և Անջելինա Ջոլի աստղային զույգը, յոթ տարի ապրելով միասին, վերջապես անցած հանգստյան օրերին հայտարարեց իրենց նշանադրության մասին, և դերասանուհու մատին հայտնվեց ադամանդյա  քարով մատանի: Լրագրողներին հաջողվել է այն նկարել մոտիկից: Փորձագետները մատանին  գնահատում են 250 հազար  դոլար, հաղորդում է  Daily Mail.

«Այդ բավականին թանկարժեք զարդի ընտրությունը, մեղմ ասած, ամենայն հավանականությամբ ամբողջովին արտահայտում է իր սիրեցյալի նկատմամբ Բրեդ Պիտի  զգացմունքը», — գրում են բրիտանական թղթակիցները: Ոսկերիչ Ռոբերտ Պրոկոլը, ով պատրաստել է զարդը Պիտի անհատական պատվերով, ասում է, որ Ջոլիի մատանու վրա աշխատել է մեկ տարի: Ադամանդը, որ հաջողացրել էին նկարել պապարացիները, անթերի տեսք ունի  և կարող էր հաջողությամբ  դիտվել Էլիզաբեթ Թեյլորի կամ Անգլիայի թագուհու  հավաքածուների մեջ :

Առաջին անգամ դերասանուհուն ամուսնական մատանիով նկատել են չինական արվեստի ցուցահանդեսում, որը կայացել էր ապրիլի առաջին օրերին Լոս-Անջելեսի թանգարաններից մեկում: Ջոլին իր 48-ամյա ամուսնու և ութամայա տղայի`Պակի  հետ էր: Ինչպես պատմում է Ռոբերտ Պրոկոլը, Բրեդ Պիտը երկար ժամանակ իր հետ բանակցում էր, թե ինչպիսի տեսք պիտի ունենա իր տիկնոջ նվերը:

«Բրեդը հատուկ պատկերացում ուներ, թե ինչպիսին պիտի  լինի մատանին: Նա ուզում էր, որ զարդի ամեն մասնիկ անթերի պատրաստվի: Ես անձամբ եմ ընտրել թանկարժեք քարերը  և դասավորել  դրանք ըստ չափերի այնպես, որ լավագույն ձևով երևան Ջոլիի մատին: Ամեն մի քայլ քննարկել ենք Պիտի հետ դեմ առ դեմ»,- հայտարարել է ոսկերիչը:

Աստղային զույգի ամուսնության լուրը հատկապես ուրախացրեց նրանց երեխաներին: Բայց առաջինը,այդքան ուրախ իրադարձության կապակցությամբ, շնորհավորեց Ջոլիի հայրը`Ջոն Վոյտը: Նախկինում դերասանուհին երկու անգամ ամուսնացել էր` 1996-1999 թթ. Բրիտանական դերասան Ջոնի Լի Միլերի հետ, և 2000 –ից  2003 թ. հոլիվուդյան դերասան Բիլի Բոբ Տորնտոնի հետ:

Բրեդ Պիտը հինգ տարի  ամուսնացած է եղել Ջենիֆեր Էնիստոնի հետ մինչև 2005 թ., երբ նրանց հարաբերություններն ավարտվեցին, իսկ դա եղավ այն ժամանակ, երբ Պիտը «Միստեր և միսիս Սմիտ» ֆիլմում ծանոթացավ Ջոլիի հետ:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply