Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի պետնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 16, 2012 20:47

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Հայաստանում Գերմանիայի  դաշնային հանրապետության (ԳԴՀ) դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հրավերով հանդիպեց ԳԴՀ արտաքին գործերի նախարար տկն Կոռնելիա Պիեպերին: ԳԴՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ժողովրդավարության մարտահրավերներին, եվրոպական ձգտումներին եւ աշխարհաքաղաքական խնդիրների առավել լայն շրջանակին առնչվող հարցեր:

«Հայաստանի ներքաղաքական հրամայականների եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ եվրոպական, ինչպես նաեւ իր սեփական պատմության դիտանկյունից գերմանական ընկալումը կենսական նշանակություն ունի թե մեր, թե Եվրոպայի համար: Մենք ակնկալում ենք հետագայում շարունակել այս քննախոսությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply