Հագեցած մշակութային օր Թումո կենտրոնում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2012 20:42

Այսօր Թումո կենտրոնում կայացավ հագեցած մշակութային օր`լի օրվա հետ կապված մի քանի իրադարձությունների տոնակատարությամբ, ինչպես նաեւ հայ-իտալական հետաքրքիր հանդիպումներով:
Քանի որ տարիներ առաջ հենց այս օրն է ծնվել հանրահայտ դերասան եւ ռեժիսոր Չարլի Չապլինը, Թումոյում կազմակերպված համր ֆիլմերի մարաթոնի շրջանակներում կենտրոնի անդամները հնարավորություն ստացան դիտելու նրա հեղինակած 14 կարճամետրաժ ֆիլմեր:
Այնուհետեւ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության շնորհիվ Թումոյում հյուրընկալվեց իտալական պատվիրակություն. Թումոյի անդամներին իր ողջույնի խոսքը հղեց դեսպան Բրունո Սկապինին, որից հետո ցուցադրվեց “L’Italia del
futuro” ֆիլմ, ապա երկու իտալացի ճարտարապետներ ներկայացրեցին Միլանի պոլիտեխնիկական համալսարանի եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի համագործակցությունը մագիստրոսական ծրագրի շրջանակներում, իսկ միջոցառումն ավարտեց իտալացի կիթառահար Մարկո Մինան` ելույթ ունենալով Թումոյի անդամների համար:
Ապրիլի 16-ը համարվում է նաեւ հայ կինոյի ծննդյան օրը, քանի որ 1923 թվականին հենց այդ օրն է ընդունվել «Պետական կինոյի կազմակերպման մասին» կառավարական դեկրետը, որով ազգայնացվել են բոլոր մասնավոր կինոթատրոնները: Մշակութային միջոցառումների շարքն ավարտվեց Թումոյում ստեղծված երաժշտական խմբի` Գարաժ բենդի ելույթով, որ նվիրվեց Հայ կինոյի հիմնադրմանը: Բենդի պատանիները կատարեցին «Շոր եւ Շորշոր» ծրագիրը` կատարելով իրենց հեղինակած 5 ստեղծագործություն կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի համանուն կատակերգության թեմայով:

Սիրով,
Թումո կենտրոնի
Հաղորդակցության բաժին

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply