ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 16, 2012 17:48

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային և նրա տեղակալ Օլեգ Կուլեբային: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Եվգենի Սլոբոդան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ԱՊՀ դիտորդական առաքելության կազմը և գործունեության կազմակերպման սկզբունքները: Նրա փոխանցմամբ` առաքելության նպատակն է գնահատել ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքը, ընտրական մթնոլորտը և ընտրություններից հետո հանդես գալ համապատասխան առաջարկություններով:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, բարձր գնահատելով միջազգային դիտորդական առաքելությունների դերը ընտրական գործընթացներում, ընդգծել է վերջիններիս կողմից հրապարակվող` ընտրությունների վերաբերյալ զեկույցների կարևորությունը: Տիգրան Մուկուչյանը ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարի խնդրանքով ներկայացրել է ընտրական օրենսգրքի նոր կանոնակարգումները, նախընտրական քարոզչության ընթացքը և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատարաստական աշխատանքները:

Հանդիպման ավարտին Եվգենի Սլոբոդան հաջողություն է մաղթել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գալիք խորհրդարանական ընտրությունները նախապատրաստելու և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply