Տղամարդիկ կորցրել են ամոթն ու վախը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2012 16:54

Հավանաբար  վերջին ջենտլմենները  ջրասույզ են եղել «Տիտանիկի» հետ միասին, որի ուղևորներից փրկվեցին կանանց 70% ու  տղամարդկանց 20% : Հայտնի է, որ նավաբեկության ժամանակ փրկանավակներ առաջին հերթին նստեցրել են կանանց ու երեխաներին: Նման դեպքերի հետագա ուսումնասիրությունը վիճակագրական անմխիթար  պատկեր է տալիս. պարզվում է, որ ծովային աղետների ժամանակ հաճախ զոհ են դառնում կանայք ու երեխաները, որոնց ուժեղ սեռի ներկայացուցիչները ոչ միայն տեղը չեն զիջում, այլև հրում են փրկարարական նավակներից:

Նման եզրակացություն են արել ծովային 17 խոշոր վթարների հետևանքներն ուսումնասիրող մասնագետները: Վերլուծության արդյունքները ցնցել են հետազոտության հեղինակներին. աղետներից կանանց 17,8%-ին և տղամարդկանց 34,5%-ին է հաջողվել  փրկվել:

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply