Ինչ գլոբալ տաքացման մասին է խոսքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2012 16:39

Ֆրանսիական արբանյակով կատարված վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ Հիմալայներում սառցատարածքը վերջին 10 տարում սկսել է ավելանալ, ոչ թե նվազել, ինչը կարող է վկայել  գլոբալ տաքացման դադարեցման մասին:

Ֆրանսիական գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ու Գրենոբլի համալսարանի մասնագետները Կորակորումի (Չինաստանի, Պակիստանի ու Հնդկաստանի սահմանում) տարածքի սառցաշերտի մեծացում են նկատում:

Համեմատելով ստացված տեղեկությունը անցած տարվա տվյալների հետ` գիտնականները հայտարարել են, որ հիշյալ տարածքում սառցաշերտը հաստանում է  տարեկան 0,11-0,22 մետրով:

Մոտ ապագայում գիտնականները պատրաստվում են  այլ լեռնային համակարգերում էլ ստուգել սառցաշերտի վիճակը:

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply