«Ընտրական համակարգեր կենտրոն » ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի Արագածոտնի մարզում և Երևան քաղաքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2012 16:23

«Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2012 թվականի մայիսի 6-ին դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ Արագածոտնի մարզում և Երևան քաղաքում։ Կազմակերպությունը դիտորդական առաքելությունը կիրականացնի այս նպատակով ներգրավված և վերապատրաստում անցած երիտասարդ դիտորդների միջոցով։

Դիտորդների վերապատրաստումը, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի ընտական տեղամասերում դիտորդական առաքելությունը կազմակերպվում է ¦Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին` ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ:

Երևան քաղաքում դիտորդական առաքելությունը «Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպությունը կիրականացնի իր ռեսուրսներով։ Երևան քաղաքում կաշխատեն կազմակերպության թվով 122 դիտորդներ։

Դիտորդական առաքելությունը կիրականացվի ինչպես ընտրատեղամասերին ամրագրված դիտորդների, այնպես էլ շրջիկ դիտորդական խմբերի միջոցով։ Դիտորդները ընտրատեղամասեր կայցելեն նաև մայիսի 5-ին՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքներին հետևելու համար։

Դիտորդական առաքելության շրջանակներում կազմակերպությունը կիրականացնի նաև փաստահավաք գործունեություն՝ կուսակցությունների, թեկնածուների, այլ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների միջոցով։

Փաստահավաք գործունեության, ընտրությունների նախորդ օրը և ընտրությունների օրը դիտորդական առաքելության իրականացման արդյունքում կազմակերպությունը կպատրաստի համապատասխան զեկույցներ (համառոտ զեկույց մայիսի 7-ին և հիմնական զեկույցը մայիսի վերջին), որոնք կտրամադրվեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ընտրական գործընթացներում ներգրավված հիմնական դերակատարներին։

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply