Մեկ հաղթանակ և երկու պարտություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 16, 2012 15:40

Թուրքիայի  Տրապիզոն քաղաքի մարզապալատում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային մրցածարը, որը վարկանիշային է այս տարի Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար:

60 կգ քաշային կարգում հայտավորված Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիմիր Սարուխանյանը 1/16 եզրափակչում հաղթեց Բրանիմիր Ստանկովիչին (Սերբիա)` 16:15 հաշվով: Սարուխանյանի հաջորդ մրցակիցը  Ալեքսանդրոս Ցանիկիդիսն է, որը ներկայացնում է  Հունաստանը:

56 կգ քաշային Արամ Ավագյանը 8:15 հաշվով զիջեց Պավլո Իսչենկոյին (Ուկրաինա), իսկ 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը 14:16 հաշվով պարտվեց  Մաթեուս Տրիյիչին (Լեհաստան):

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply