Մալաթիա-Սեբաստիայում կատարվածի կապակցությամբ մեկ երիտասարդ բերման է ենթարկվել ոստիկանություն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 16, 2012 14:52
Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախօրեին Հայ Ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածուների նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ, մեր տեղեկություններով, ոստիկանություն բերման է ենթարկվել մեկ երիտասարդ:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի մասն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում նախընտրական քարոզչություն իրականացնելու ընթացքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոչընդոտների էր հանդիպել: Երեկոյան կողմ նրան օգնելու համար միացած պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը, Զոյա Թադևոսյանը և Բաբկեն Գարոյանը, ինչպես Panorama.am-ին տեղեկացրել էր Առուստամյանը, ծեծի էին ենթարկվել մի խումբ երիտասարդների կողմից: Բաբկեն Գարոյանի քիթը, արդյունքում կոտրվել էր և շտապօգնության միջոցով նրան տեղափոխել էին հիվանդանոց:






Facebook
Tweet This
Email This Post
