Վանյանի պատճառով տուժեց Սաքունցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2012 14:33

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ հերթական պայքարն այսօր տեղի է ունեցել Վանաձորում: Առավոտյան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա մի խումբ մարդիկ են հարձակվել, հարվածել են ձվերով, քարերով կոտրել ապակիները: Ոստիկանությունը տեղազննություն է արել, եւ սպասում են, որ քննիչ գա դեպքի վայր:

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավարը Գեորգի Վանյանն այս անգամ էլ ցանկացել է ադրբեջանական ֆիլմերի փառատոնն անցկացնել Սաքունցի օգնությամբ, սակայն ժամեր առաջ հայտարարություն է տարածել, թե փառատոնը չի կայանա` անվտանգության նկատառումներով:

Վանյանը մնացել է Երեւանում, եւ Yerkir.am-ի դիտարկմանն ի պատասխան, որ, փաստորեն, Վանյանի պատճառով իրենք են տուժել, Ա. Սաքունցը պատասխանեց. «Կա կարծիքի արտահայտման իրավունք, կարող են բողոքներ լինել, նորմալ է, բանական է, եւ դա ժողովրդավարության հատկանիշներից մեկն է: Բայց նման ձեւով արտահայտել այդ կարծիքը անթույլատրելի է: Հիմա արդեն ով ում քաշեց, դա այլ հարց է: Խնդիրն այն է, որ մենք քաշվեցինք հերթական անգամ` դիրքորոշումների բռնությամբ արտահայտման հետեւանքով»:

 

yerkir.am

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply