Նախագահականում խոստացան հաշվի առնել ցուցարարների առաջարկությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 9, 2009 18:41

երթՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին հանձնեց հանրապետության հրապարակում հավաքված մոտ 50 հազար ստորագրությունները:

«Սա դեռ առաջին փուլն է, և մինչև խորհրդարանների կողմից վավերացումը դեռ ժամանակ կա, և մենք հաշվի կառնենք բողոքող ուժերի մտահոգությունները»,- ասաց Կարապետյանը:

Փոխանցված հայտարարության տակ ստորագրել են 12 կուսակցություններ և 60 հասարակական կազմակերպություն:

Օպերայի տարածքից մինչև նախագահական նստավայր ձգվող ՀՅԴ երթն առաջ է շարժվում` «Նախագահ մի զիջիր», «Նախապայմաններին ոչ», «Միություն, պայքար, հաղթանակ» կոչերով:

Երթը չի խանգարում երթևեկությանը, քանի որ ցուցարարները փողոցն ամբողջությամբ չեն փակել և քայլում են մայթերով: Ոստիկանությունն էլ կրնկակոխ հետևում է ցուցարար ամբոխին:

Ցուցարարներին ուղեկցում են նաև շտապ օգնության մեքենաները:

Ցույցին մասնակցող երիտասարդների կարծիքով` Արձանագրություններում կա նախապայման` Ցեղասպանության հարցը, ինչը Թուրքիան կօգտագործի` այդ հարցը փակելու համար:

Նամակն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply