Նախագահը պատրաստվում է հերթական հարսանիքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2012 13:39

Չնայած պատվարժան տարիքին, 70-ամյա նախագահը պատրաստվում է ավելացնել կանանց թիվը: Այդպիսով, պետությունը կունենա 4 Առաջին տիկին: Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման հայտարարել է Գլորիա Բոնհելիկե Նհեմոյի հետ հարաբերություններն օրինականցնելու մասին, որը դեռևս 3 տարի առաջ նախագահի համար որդի էր ծնել: Զուլուսկների ավանդույթների ու սովորություների վրա հիմնված հանդիսությունը տեղի է ունենալու այս շաբաթ: Հիմա Զուման ամուսնացած է 69-ամյա Սիզակելե Հումալոյի, 37-ամյա Նովպումելելո Նթուլիի ու 39-ամյա Թոբեկե Մադիբեի հետ: Հաշվի առնելով այն փաստը, որ կանանցից  մեկից  բաժանվել է , իսկ մյուսն էլ ինքնասպան է եղել, առաջիկա հանդիսությունը նախագահի թվով 6-րդ ամուսնությունը կլինի:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply