Հիլարի Քլինթոնը Կոլումբիայում երեկույթ է կազմակերպել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2012 13:27

Իր 12 հյուրի համար ԱՄՆ պետքարտուղարը պատվիրել է հսկայական քանակությամբ գարեջուր, վիսկի և ջուր:

Կոլումբիայում 30 քաղաքական առաջնորդների միջև  կայացած քաղաքական բանավեճից հետո  ԱՄՆ նախկին նախագահի կինը որոշել է ուրախ երեկույթ կազմակերպել` հրավիրելով 12 հյուրի:

Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկացման համաձայն, ողջ գիշեր 64-ամյա պետքարտուղարը պարել է ընկերների հետ  Կարթահենում գտնվող La Havana ակումբում: Տեղի պապարացիներին հաջողվել է  նախկին առաջին տիկնոջը լուսանկարել մի քանի շիշ  խմիչքով:

Քլինթոնը հիմնականում ժողովրդի մեջ երևում է խիստ հագուստով, սակայն, երեկույթին նա  ազատ, չկաշկանդող հագուստով է եղել:

Հիլարի Քլինթոնը Կոլումբիա էր մեկնել միջազգային  գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որտեղ քննարկվեցին քաղաքական ու տնտեսական հարցեր:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply