ԼՂՀ վարչապետը` բջջային կապի սակագների մասին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2012 13:40

«Շուտով  Ղարաբաղում գործելու է 3G համակարգը, որը մեծ ներդրումներ է պահանջում, իսկ այդ ներդրողը ամեն մի ներդրման արդյունքում պահանջում է նաև ներդրման հետգնում, այսինքն բարեգործությունով չի զբաղվում ներդրողը և պահանջում է համապատասխան սակագին հաստատել, որով իր ներդրումները  հետ է ստանալու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառալով ԼՂՀ-ում բջջային կապի սակագներին և մենաշնորհային իրավիճակին` ասաց վարչապետ Արա Հարությունյանը:

«Քանի որ Ղարաբաղի տարածքը մեծ է, իսկ  սպառողները քիչ, շատ դեպքերում ռելիեֆն էլ այնպիսին է, որ ավելի շատ ներդրումներ են պահանջվում, մեզ ստիպում է համակերպվել և ընդամենը ճիշտ բանակցությունների արդյունքում հասնել նրան,  որ տրամաբանական գին սահմանվի»,- ասում է Հարությունյանը:

Նա նշում է, որ որոշ տեղերում  կապ ապահովող աշտարակ  տեղադրելու համար կիլոմետրերով առանց էլեկտրամատակարարման վայրերում  ճանապարհ են կառուցում, հոսանք անցկացնում, մինչդեռ սպասարկվող տարածքում ընդամենը 30-40 ընտանիք է ապրում:

«Այդ մի քանի ընտանիքներին սպասարկելու համար այնքան գումար է ծախսվում, որ տասնամյակների  ընթացքում հավաքագրված գումարը չի կարող այդ աշտարակի կառուցման ծախսերը ծածկել, այդ յուրահատկությունը ևս  պետք է հաշվի առնենք»:

Դիտվել է 1666 անգամ:
Print Friendly

Leave a Reply