ԱԻՆ-ում շարունակվում են բարեփոխումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 16, 2012 12:48
Ապրիլի 16-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Նախարարին զեկուցվեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված 240 դեպքի ապահովվել է օպերատիվ և արդյունավետ արձագանք: Զենք-զինամթերքի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ ահազանգերին ավելի արդյունավետ արձագանքելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունում ձևավորվել է սակրավորների խումբ, որն անցել է համապատասխան վերապատրաստում և ապահովվել անհրաժեշտ հանդերձանքով և սարքերով։
Առանձին անդրադարձ եղավ Գավառի քաղաքային հիվանդանոցի նախկին շենքի օգտագործման հարցին։ Ներկայումս պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, ըստ որի Գավառի կենտրոնական հիվանդանոցի նախկին մասնաշենքը հատկացվելու է արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Նախատեսվում է այդ շենքում կենտրոնացնել նախարարության բոլոր ծառայությունների մարզային ստորաբաժանումները։
Ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության` այսօր-վաղը երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ընդհանուր առմամբ` տեղումների հավանականությունը կպահպանվի մինչև ապրիլի 22-ը։






Facebook
Tweet This
Email This Post
